Array ( [mr_id] => 83570 [mr_node] => 74775 [mr_media] => 75245 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75245 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75245.png [media_name] => logo_header.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 17:12:04 )
Facebook Instagram Youtube
Շաքարային դիաբետով երեխաներին աջակցող «Երազ» բարեգործական հիմնադրամը 10 տարեկան է
Ամեն տարի հիմնադրամը ծախսել է 10-ից 20 մլն դրամ: Այդ գումարները հավաքվել են հոգաբարձուների խորհրդի անդամների նվիրաբերությամբ, ֆիզիկական և իրավաբանական անձանց հանգանակություններով: Հիմա «Երազ» բարեգործական հիմնադրամը սկսում է նոր ծրագիրը, որ էապես կթեթևացնի սոցիալապես անապահով ընտանիքների ֆինանսական բեռը:

«Երազ» բարեգործական հիմնադրամը 10 տարեկան է: Հիմնադրամը աջակցում է շաքարային դիաբետ ունեցող երեխաներին: 2014 թվականից Հիմնադրամի շնորհիվ երեխաները պետական միջոցներով ստանում են թեստ երիզներ, որակյալ ինսուլին: 

Ամեն տարի հիմնադրամը շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար կազմակերպում է բարեգործական ամառային ճամբար: Լիդա Հերոյանը «Երազ» բարեգործական հիմնադրամին միացավ 10 տարի առաջ: 

Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաների սոցիալական աջակցությամբ զբաղվող բազմաթիվ հիմնադրամներ և կազմակերպություններ են ստեղծվել: «Երազ» բարեգործական հիմնադրամն էլ որոշել է փոխել ուղղվածությունը: