Array ( [mr_id] => 83571 [mr_node] => 74776 [mr_media] => 75247 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75247 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75247.jpg [media_name] => og_logo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 17:17:05 )
Facebook Instagram Youtube
Ucom-ի ամառային ակցիան․ Ծովափին հանգստացողներն այլևս չեն անհանգստանա ռոումինգի համար
Կանաչ օպերատորը հայտարարում է ամառային ակցիաների մասին: Դրանք կարող են գրավիչ ու շահավետ լինել հատկապես ծովափնյա հանգստի մեկնողների համար: Առաջարկվում են ռոումինգի այնպիսի փաթեթներ, որոնք ակտիվացնելու դեպքում բաժանորդը հնարավորություն է ստանում միշտ լինել կապի մեջ:

Ucom ընկերությունը հայտարարում է ամառային ակցիաների, նորությունների և անակնկալների մասին: Այս տարի ամռանը յուքոմի բաժանորդները կմեկնեն հանգստանալու ծովափնյա երկիր, առանց անհանգստանալու ռոումինգի կամ այլ ծառայությունների համար: Նրանք կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և 1 ՄԲ համար վճարել սակագինն սկսած 6.4 դրամից։ Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը և հետևել հրահանգներին: 

Այս ամռանը Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդները նույն ամսավճարի դիմաց կստանան մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

Ավելին՝ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տնից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, ներառումներն սպառելուց հետո էլ սպառված մեգաբայթերի համար գանձում չի արվի։