Array ( [mr_id] => 83573 [mr_node] => 74778 [mr_media] => 75248 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75248 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75248.jpg [media_name] => 978227.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-13 11:48:04 )
Facebook Instagram Youtube
1000 թղթե կռունկները Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաների համար են
Թղթե կռունկները հույսի և սիրո խորհրդանիշն են։

1000 թղթե կռունկները Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաների համար են: Ճապոնական ավանդույթի համաձայն թղթե կռունկները հույսի և սիրո խորհրդանիշն են: Ճապոնացի աշակերտների, Հայ-ճապոնական Հիկարի կենտրոնի և Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ արյունաբանական կենտրոնն այսուհետև կզարդարեն սպիտակ թղթե կռունկները:

Արյունաբանական կենտրոնում էր նաև Աննա Հակոբյանը: Լույսի կռունկներ միջոցառմանը Ճապոնիայի դեսպանը խոսեց հայերեն: Ճապոնացիները հավատում են, որ 1000 թղթե կռունկ պատրաստողի երազանքն իրականանում է: Արյունաբանական կենտրոնի երեխաների պատրաստած թղթե կռունկներն էլ հույս և սեր կտարածեն ամբողջ աշխարհով: