Array ( [mr_id] => 83586 [mr_node] => 74783 [mr_media] => 75188 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75188 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75188.jpg [media_name] => hradadar1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 12:59:46 )
Facebook Instagram Youtube
Ինչ է կատարվում սահմանին՝ Դավիթ Տոնոյանի պարզաբանումը
Վերջին 2 օրվա համեմատ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է։


Բյուջեի կատարողականի դռնփակ քննարկումից հետո Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ սահմանին վերջին երկու օրերի զեկույցներով կայուն վիճակ է: Նրա պնդմամբ՝ սահմանի երկայքով ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական անօդաչուներ են թռչում: Ավելին՝ եթե կան հատուկ ջոկատայինների կուտակում սահմանից այնկողմ, հայկական կողմում նույնպես կան կուտակումներ: Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ուսումնասիրության հանձնաժողովի ստեղծման նպատակն է փարատել հասարակության կասկածները:

Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ ուսումնասիրություն արդեն կատարվել է և խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կարիք չկար։ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ այդ ուսումնասիրությունը կա, այն կտրամադրեն հանձնաժողովին։