Array ( [mr_id] => 83590 [mr_node] => 74785 [mr_media] => 75253 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75253 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75253.jpg [media_name] => Ani germania copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-13 13:43:26 )
Facebook Instagram Youtube
Գերմանիան չի արտաքսի ադրբեջանական ընդդիմադիր Թուրան TV-ի աշխատակից Վուգար Նիֆթիևին
Ցույց են կազմակերպել Դյուսելդորֆի օդակայանում, ինչից հետո գերմանացի ոստիկանները Նիֆթիևին իջեցրել են օդանավից:

Գերմանիան հրաժարվել է Ադրբեջանին արտահանձնել Եվրոպայից հեռարձակող ադրբեջանական ընդդիմադիր Թուրան TV-ի աշխատակից Վուգար Նիֆթիևին: Նա նաև Ադրբեջանից քաղաքական էմիգրանտների հայտնի միավորման անդամ է և այդ միավորումը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները նրա արտաքսումը կանխելու համար: Ցույց են կազմակերպել Դյուսելդորֆի օդակայանում, ինչից հետո գերմանացի ոստիկանները Նիֆթիևին իջեցրել են օդանավից: Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանում ձերբակալությունների և խոշտանգումների մեծ հավանականությունը: Նաև հավանականությունը, որ ընդդիմադիր լրագրողին Բաքվին հանձնելը կարող է միջազգային մարդասիրական և քաղաքական սկանդալի պատճառ դառնալ: