Array ( [mr_id] => 83591 [mr_node] => 74786 [mr_media] => 61308 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61308 [media_album] => 10 [media_path] => media/2016/04/61308.jpg [media_name] => mfa.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-04-27 11:49:19 )
Facebook Instagram Youtube
Արցախի ԱԳՆ․ Տարածքային ամբողջականության վերականգնման հարցը լուծում է պահանջում
Ստեփանակերտն ընդգծում է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները Շահումյանում, Մարտակերտի և Մարտունու օկուպացված հատվածներում իրականացնում են անօրինական բնակեցման քաղաքականություն։

Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Շահումյանի օկուպացիայի 27-րդ տարվա առիթով: Ստեփանակերտն ընդգծում է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները Շահումյանում, Մարտակերտի և Մարտունու օկուպացված հատվածներում իրականացնում են անօրինական բնակեցման քաղաքականություն։

«Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռ լուծում է պահանջում, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է», - նշված է Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ: