Array ( [mr_id] => 83617 [mr_node] => 74791 [mr_media] => 75259 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75259 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75259.png [media_name] => collage_copy.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-13 17:37:50 )
Facebook Instagram Youtube
Ինչու Քոչարյանը Փաշինյանի դեմ հայցից հրաժարվեց և կվճարի արդյոք Փաշինյանի դատական ծախսը
Փաշինյանի դեմ հայցը հետ են վերցնում, բավարարված են՝ փաստաբանի այն հայտարարությամբ, թե Փաշինյանը հատկապես Քոչարյանին նկատի չի ունեցել:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երկրորդ օրն ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է զրպարտության համար հրապարակային ներողություն խնդրել: Փաշինյանը խոսելով Քոչարյանի անձեռնմխելիության մասին՝ ասել էր, թե ինչպես կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի եմ»:

Նիստի առաջին օրը դատավորը նշել էր, որ նոր միջնորդություն է պետք՝ հայցը փոփոխելով: Հայցադիմումում զրպարտությունից բացի պետք էր ավելացնել նաև վիրավորանք տերմինը: Փաշինյանի փաստաբանը սա համարել էր ուղղորդում: Բայց գործը նոր միջնորդության չհասավ, երբ վարչապետի պաշտպանը հայտնեց իրենց դիրքորոշումը՝ իր վստահորդը արտահայտությունն արել է ոչ թե նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, այլ մեկնաբանելով սահմանադրական նորմը:

Որոշվեց հայցադիմումը հետ վերցնել, մեղադրող կողմը մեկ օր պահանջեց՝ որոշելու՝ հայցադիմումը հետ են վերցնում, թե ոչ: Փաստաբան Ալումյանը հաջորդ օրը հրապարակեց իրենց որոշումը: Փաշինյանի դեմ հայցը հետ են վերցնում, բավարարված են՝ փաստաբանի այն հայտարարությամբ, թե Փաշինյանը հատկապես Քոչարյանին նկատի չի ունեցել:

Գործը փակվեց, բայց Նիկոլ Փաշինյանի կողմը պահանջեց դատական ծախսերի փոխհատուցում՝ 650 հազար դրամ: Դատարանը կանդրադառնա դատական ծախսերին: Բայց Քոչարյանի կողմը վստահ է, ծախսերը հիմնավորված չեն: Դատական նիստ փաստացի գրեթե չի եղել, ուրեմն ծախսն էլ անհիմն է: