Array ( [mr_id] => 83619 [mr_node] => 74794 [mr_media] => 75258 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75258 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75258.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-13 17:36:26 )
Facebook Instagram Youtube
Փորձագիտական վերլուծություն․ Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութը կասկածելի է, եթե ոչ՝ սուտ
Ադրբեջանական տեքստից կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը փորձել է խոցել ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռ կամ ինքնաթիռ, ինչը, փորձագետի դիտարկմամբ, իրականությանը չի համապատասխանում՝ մի քանի պատճառով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս տեսանյութով փորձում է հիմնավորել պնդումը, թե հայկական ուժերը գործի են դրել զենիթահրթիռային Օսա տեսակի համալիր, արձակել երկու հրթիռ: Թիրախում եղել է Ադրբեջանի ավիացիոն սարքը, բայց այն չի խոցվել: 

Ադրբեջանական տեքստից կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը փորձել է խոցել ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռ կամ ինքնաթիռ, ինչը, փորձագետի դիտարկմամբ, իրականությանը չի համապատասխանում՝ մի քանի պատճառով: 

Ընդ որում` հենց ադրբեջանական կողմն է նշում, որ նկարահանումը կատարել է անօդաչու թռչող սարքը: Սրանից բացի հրապարակած կադրերից հնարավոր է նաև տեղորոշել՝ հասկանալ հրթիռի արձակման վայրը: Փորձագետի խոսքով, տեսանյութը նկարահանված է առաջնագծի հարավային՝ Ֆիզուլի-Վարանդայի ուղղությամբ՝ դեպի հայկական տարածք շուրջ 13 կմ խորության վրա, այսինքն՝ սա չէր կարող լինել ուսումնական թռիչք:

Արցախի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները: Շփման գծում օդային ակտիվության մասին Արցախը հայտարարել էր նախօրեին: Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ առաջնագծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչուների և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ: Ադրբեջանի օդուժը խախտում է սահմանված թռիչքային գոտին, անցնում են Արցախի տարածք: 

Փորձագետը համոզված է, որ իրականում ադրբեջանական անօդաչուն հետախուզական թռիչք է կատարել, որը հայկական հակաօդային պաշտպանությունը ֆիքսել է և հակահարված է տվել: