Array ( [mr_id] => 83618 [mr_node] => 74796 [mr_media] => 75261 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75261 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75261.jpg [media_name] => 72.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-13 17:44:19 )
Facebook Instagram Youtube
ԳԹԿ․ Քննական թեստերում վիճահարույց են ազատ շարադրանքի տեքստերը
Գնահատման և թեստավորման կենտրոնում բողոքողների հոսքի 6-րդ օրն է: Աշակերտներն ու նրանց հարազատները բողոքարկում են հայոց լեզվի 9-րդ դասարանի ավարտական քննության արդյունքները:

Հենց 36-րդ առաջադրանքն է, որ Անուշին ու նրա տարեկիցներին զրկել է կարմիր վկայական ստանալու հնարավորությունից: գնահատման և թեստավորման կենտրոնում մասնագետների 7 հոգանոց խումբը օրեր շարունակ ստուգում ու վերստուգում է քննական թեստերը: Վիճահարույց են ազատ շարադրանքի տեքստերը: 

Հայոց լեզվի ավարտական քննություն հանձնած 31 հազար աշակերտների 5.4 տոկոսը դրական միավոր չի ստացել: Անցած տարի 29 հազար աշակերտների 1.1 տոկոսն էր կտրվել: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենի խոսքով` պակասել են նաև գերազանց ստացողները: Անցած տարի գերազանց էր ստացել աշակերտների 5 ու կես տոկոսը, այս տարի՝ կես տոկոսը; 

Ավարտական քննություն հանձնած 31 հազար աշակերտներից քննության արդյունքները բողոքարկել են մոտ 900-ը: Գնահատման և թեստավորման կենտրոնը քննության արդյունքների վերաբերյալ բողոքների ընդունումը դադարեցրել է այսօր՝ երեկոյան 6-ին: