Array ( [mr_id] => 83620 [mr_node] => 74797 [mr_media] => 75262 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75262 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75262.jpg [media_name] => Davo AGN Mogerini copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 10:57:52 )
Facebook Instagram Youtube
ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ բարեփոխումների համար
Բաքվում էր Եվրամիության արտաքին հարցերով զբաղվող մյուս հանձնակատր Յոհաննես Հանը: Նա մասնակցել է Ադրբեջան-Եվրամիություն բիզնես ֆորումին և անդրադարձել Ադրբեջանի հետ մեծ համաձայնագրի ստորագրմանը:

Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի այս տարվա բարեփոխումների ծրագրերին: Գումարը կավելանա 2017-20 թվականների համար արդեն հատկացվող 160 մլն եվրոյին: Բացի այդ, Եվրամիությունը կշարունակի աջակցել դատաիրավական բարեփոխումներին: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Եվս մեկ անգամ ընդգծել՝ միջադեպերի ու ռազմատենչ կոչերի կանխարգելման կարևորությունը:

Վիզաների հարցը: Այստեղ նորություն չկա, համատեղ հայտարարության մեջ նշված է, որ ազատականացման բանակցություններ կսկսվեն պատեհ ժամանակին:

Հետաքրքիր է, որ այսօր Բաքվում էր Եվրամիության արտաքին հարցերով զբաղվող մյուս հանձնակատր Յոհաննես Հանը: Նա մասնակցել է Ադրբեջան-Եվրամիություն բիզնես ֆորումին և անդրադարձել Ադրբեջանի հետ մեծ համաձայնագրի ստորագրմանը:

Ադրբեջանն ակնկալում էր համաձայնագիրը ստորագրել մայիսին: Չէր ստացվել, Արցախի մասին պարբերությունը համաձայնեցնել չի հաջողվել: Բաքուն ուզում է իր ձևակերպումները, որոնք, սակայն, կհակասեն Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված մեծ համաձայնագրի տեքստին: Բանակցությունն ընթացքի մեջ է: