Array ( [mr_id] => 83650 [mr_node] => 74809 [mr_media] => 75268 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75268 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75268.jpg [media_name] => 7DA665D5-6CFA-485E-BCD0-998D6D2947F3_cx1_cy0_cw96_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 14:41:48 )
Facebook Instagram Youtube
Բիշքեկում հանդիպել են աշխարհի բնակչության կեսը միավորող կառույցի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարները
Հանդիպումը նման էր հակաարևմտյան գերտերությունների հավաքի, որի ավարտին հռչակագիր է ընդունվել կազմակերպության հետագա զարգացման մասին:

Այս կազմակերպությունը միավորում է մոլորակի բնակչության կեսին: Բացի Չինաստանից ու Հնդկաստանից, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, ու այսօրվանից նաև նախագահող է Ռուսաստանը: Մասնակցել են նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի ղեկավար կառույցների առաջին դեմքերը: Հանդիպման առանցքում նախ տնտեսությունն էր: 

Հաջորդ հարցը՝ անվտանգություն: Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որպես այս կառույցի նախագահող քայլեր է ձեռնարկելու Իրանի միջուկային գործարքով բոլոր կողմերի պարտավորությունները պահպանելու համար: 

Իրանի նախագահն էլ շեշտել է՝ Ամերիկան խափանում է միջազգային անվտանգությունը: 

Հանդիպումը նման էր հակաարևմտյան գերտերությունների հավաքի, որի ավարտին հռչակագիր է ընդունվել կազմակերպության հետագա զարգացման մասին: