Array ( [mr_id] => 83664 [mr_node] => 74812 [mr_media] => 75271 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75271 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75271.jpg [media_name] => image.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 15:37:19 )
Facebook Instagram Youtube
Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Ամերիկյան արդարադատության համակարգի բարեփոխման նախաձեռնությունը
Ապագա իրավաբանը որոշել է խնդիրները լուծել համակարգային փոփոխություններով: Ռեալիթի շոուի աստղը իրավաբանական կրթություն ստանում:

Ամերիկյան արդարադատության համակարգի բարեփոխումների նոր ծրագրի մեկնարկը տրված է: Սպիտակ տանը հավաքվածներին բարեփոխումների մանրամասները հայտնողը նախագահը չէ:

Դոնալդ Թրամփը ներկայացնում է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին:

Հենց նա էլ հայտարարեց նախկին բանտարկյալներին երկրորդ հնարավորություն տալու նախաձեռնության մասին, որի շնորհիվ բատնից դուրս եկած և ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց համար տրանսպորտն անվճար կլինի:

Սպիտակ տան սոցիալական էջերը տարածել են Քարդաշյանի ելույթը և նրան քրեական արդարադատության բարեփոխումների առաջամարտիկ անվանել: Սա հայուհու առաջին այցը չէ Սպիտակ տուն: Նախորդ տարի Թրամփի հետ Քարդաշյանի հանդիպումից հետո ցմահ դատապարտված սևամորթ կինը ներում ստացավ:

Ապագա իրավաբանը որոշել է խնդիրները լուծել համակարգային փոփոխություններով: Հենց այդ նպատակով է ռեալիթի շոուի աստղը իրավաբանական կրթություն ստանում: