Array ( [mr_id] => 83676 [mr_node] => 74819 [mr_media] => 75277 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75277 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75277.jpeg [media_name] => 15275903368081.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 16:48:17 )
Facebook Instagram Youtube
Հայէկոնոմբանկի համար 2018-ն աճի և կայուն զարգացման տարի էր
Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի խոսքով՝ բանկի հաջողությունը հնարավոր դարձավ նաև կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության, ռիսկերի կառավարման ճշգրիտ և արդյունավետ համակարգերի կիրառման շնորհիվ:

Հայէկոնոմբանկի համար 2018-ը հիմնական ցուցանիշների աճի ապահովման, բանկի կայուն զարգացման տարի էր: Բանկի ակտիվներն ու հաճախորդներին տրված վարկերն աճել են 16 և 28 տոկոս: Հայէկոնոմբանկն անցած տարի գործարկեց «Մոբայլ Բանկինգ» համակարգը: Այն հաճախորդներին հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու օգտվել բանկային ծառայություններից : Բանկը՝ 2018-ին ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում վարկեր է տրամադրել՝«Կանայք բիզնեսում» ծրագրին: 

Բանկն առաջինը ներդրեց կանխավճարի ապահովագրությունը, որն Ազգային հիփոթեքային ընկերության և «Երիտասարդ ընտանիքին՝ էժան բնակարան» ծրագրերի շրջանակում հիփոթեքային վարկը վճարվող կանխավճարի չափի շնորհիվ դարձրեց ավելի էֆեկտիվ:

Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի խոսքով՝ բանկի հաջողությունը հնարավոր դարձավ նաև կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության, ռիսկերի կառավարման ճշգրիտ և արդյունավետ համակարգերի կիրառման շնորհիվ: 

Այս տարի բանկը 10 մլն. դրամ կհատկացնի Մասիս քաղաքի ճանապարհների ասֆալտապատմանը: 5 մլն. դրամ էլ կհատկացվի Ամերիկյան համալսարանի սոցիալապես անապահով ուսանողների ուսման ծախսերին: