Array ( [mr_id] => 83677 [mr_node] => 74821 [mr_media] => 75283 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75283 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75283.jpg [media_name] => ռոբերտքոչարյան2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-14 17:33:29 )
Facebook Instagram Youtube
Ինչու Քոչարյանի փաստաբանները չեն վստահում Վերաքննիչի դատավորին
Վերաքննիչ քրեական դատարանում՝ շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։

Երկրորդ նախագահին կողմ ու դեմ ակցիաները նույնպես շարունակվեցին: Քոչարյանականներն այս անգամ դատարան էին ներկայացել պատրաստված՝ հովանոցներով: Հակադիր թևերը այսօր էլ շարունակեցին անպատվել միմյանց:

Այսօր դատավոր Արթուր Դանիելյանին ներկայացվեց ինքնաբացարկի մի քանի միջնորդություն: Նախ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի մի պաշտպանը: Հիմնավորումն այն էր, որ Քոչարյանի երկու գործերը դատավորներին մակագրվել են խախատումներով ու, քանի որ կա կասկած, որ դատավորն անաչառ չէ, նա պարտավոր է հայտնել ինքնաբացարկ: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: 

Ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց: Անմիջապես հետո ևս մեկ բացարկ հայտնեց այս անգամ գործով տուժող Արթուր Ավագյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը: Այս միջնորդությանը միացան Քոչարյանի երկու փաստաբանները, և այս անգամ այլ հիմքերով ներկայացրեցին ինքնաբացարկի միջնորդությունը: