Array ( [mr_id] => 84453 [mr_node] => 75217 [mr_media] => 75589 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75589 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75589.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-05 15:26:47 )
Facebook Instagram Youtube
24 զորամասերում սննդի մատակարարումը վստահվել է մասնավոր ընկերության
Պաշտպանության նախարարությունը մասնավոր սեկտորի հետ գործակցության փորձնական փուլ է մտել:

«Մեդիտեք» ընկերության նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ 24 զորամասերում սննդի մատակարարման հարցով այսուհետև կզբաղվի մասնավոր ընկերություն: Ծրագրի նպատակն է սեղմ ժամկետում նորոգել ճաշարանները, բարելավել սննդի որակն ու օգտագործել հիմնականում տեղական բնամթերք: Յուրաքանչյուր զորամասի համար մոտեցումն անհատական է լինելու:

Զորամասի հրամանատարությունն այլևս չի զբաղվի սննդի պահեստավորման, պահպանման հարցերով, բայց կշարունակի իրականացնել սննդի վերահսկողությունը:

Բազմազան ճաշացանկն առաջինը փորձում ու գնահատական են տալիս նորակոչիկները:

Ծրագրի փորձնական փուլի համար կնքվել է երեք տարվա պայմանագիր: Նախկին բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել նաև նոր ձևաչափով: Սնունդ մատակարարող այլ ընկերություններ ևս կընդգրկվեն ծրագրում: