Array ( [mr_id] => 84454 [mr_node] => 75224 [mr_media] => 75595 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75595 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75595.png [media_name] => Untitled.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 12:33:27 )
Facebook Instagram Youtube
Կսպանի՞ արդյոք ադրբեջանցին հայ երեխային` հարցում, որ արել են ադրբեջանցիները Բաքվի փողոցներում
Ադրբեջանցին հայ երեխայի կսպանի՞, թե ոչ: Որոշել են պարզել ադրբեջանցի երկու դեռահաս:

Ադրբեջանցի երկու դեռահաս Բաքվի փողոցներում պատրաստվում են հարցում անցկացնել: Ցույց են տալու հայ երեխայի լուսանկարը՝ անսպասելի հարցով: 

Վլոգերները նախ իրենք են պատասխանում իրենց հարցին: Երեխային չեն սպանի, եթե նույնիսկ նա հայ լինի: Զինվորն ուրիշ հարց է: Հետո անցնում են հարցմանը: Ցույց են տալիս երեխայի լուսանկարն ու սկզբում առանց հայերի մասին խոսելու, պարզապես հարցնում են, թե ինչ են մտածում: 

Ամեն ինչ փոխվում է, երբ նույն մարդկանց ասում են, որ երեխան հայ է, ապա հարցնում՝ եթե հնարավորություն ունենան սպանել, կսպանեն նրան: 

Պատասխաններից նկատվում է, որ տեսանյութի հեղինակները փորձել են ամեն դեպքում հավասարակշռել կարծիքները: Ներկայացնել երկու իրականությունները: Հայ երեխային սպանել պատրաստ ադրբեջանցիների պատասխաններում նկատվում է հայերի դեմ ատելության պետական քաղաքականությունը: Թշնամի հայի կերպարը ադրբեջաներեն հեքիաթներից մինչև դպրոցական դասագրքերում է: 

Դեռահաս վլոգերների յութուբյան ալիքից երևում է, որ Բաքվի փողոցներում ակտիվ հարցումներ, սոցիալական փորձարկումներ են անում արդեն մեկ տարի: Հայերի, քաղաքական և մարդկային զգայուն թեմային անդրադառնում են առաջին անգամ: Նրանց այս որոշումը նշանակում է նաև, որ Ադրբեջանում իրենց հասակակիցների շրջանում հայերին սպանել-չսպանելու հարցը, ճիշտ կամ սխալ լինելն առնվազն քննարկվում է: