Array ( [mr_id] => 84457 [mr_node] => 75226 [mr_media] => 75597 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75597 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75597.jpg [media_name] => Varchapet Vietnam copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 12:44:19 )
Facebook Instagram Youtube
Հայաստանն ու Վիետնամն ակտիվացնում են գործակցությունը
Վարչապետը պաշտոնական այցով Վիետնամում է:

Հայաստանն ու Վիետնամը պատրաստվում են խորացնել գործակցությունը: Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի իր պաշտոնակցի հետ: 

Վիետնամի Վարչապետը հանդիպման ընթացքում հույս հայնտնեց, որ այս հանդիպումը բոլոր ոլորտներում կխորացնի հարաբերությունները: Նա նկատեց, որ Փաշինյանի այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: 

Ահա գլխավոր արդյունքները: Հայաստանի և Վիետնամի պատվիրակությունները պայմանավորվեցին միջկառավարական հանձնաժողովների աշնանային նիստի ընթացքում անցկացնել գործարար համաժողով: Բացի այդ՝ կողմերը քննարկեցին նաև հայկական կոնյակի և գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորությունները: 

Բանակցություններից հետո Հայաստանի և Վիետնամի Կառավարությունները ստորագրեցին Կրթության և գիտության ոլորտում գործակցության մասին համաձայնագիր: Այնուհետև լրագրողների հետ հանդիպմանը Վիետնամի վարչապետը հայտարարեց, որ տնտեսական ոլորտում պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում պայամանավորվել են քննարկել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման հնարավորությունը: Հատկապես անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտում գործակցության ընդլայնումը և վիզային ռեժիմի դյուրինացումը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ արդյունավետ հանդիպում է ունեցել վիետնամցի իր պաշտոնակցի հետ: