Array ( [mr_id] => 84460 [mr_node] => 75227 [mr_media] => 75599 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75599 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75599.jpg [media_name] => shutterstock_497068048.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 12:54:41 )
Facebook Instagram Youtube
Ֆլորիդա նահանգի իշխանությունն արտոնել է իգուանաների անսահմանափակ որսը
Սակայն դա վերաբերում է իգուանաների 35 տեսակից միայն մեկին՝ կանաչ իգուանային:

«Գահերի խաղի» վիշապներին հիշեցնող այս կենդանին Ֆլորիդա նահանգի բնակիչների սեզոնային մղձավանջն է: Հնում մայաների համար իգուանաները պաշտամունքի առարկա էին, 21-րդ դարի ֆլորիդացիների համար ՝ միայն գլխացավանք: Մինչև մեկ մետր երկարություն ունեցող կանաչ իգուանաները տարվա այս կեսին գրավում են ամբողջ նահանգը: Նրանց կարելի է հանդիպել փողոցներում, շքամուտքում, այգիներում ու ջրային տարածքներում: Պատուհանը բաց թողնելու դեպքում անկոչի հյուրերն անխուսափելի են:

Ֆլորիդա նահանգի ղեկավարությունը հայտարարել է, որ բնակիչները կարող են ազատ որսալ իգուանաներին և որքան հնարավոր է՝ շատ: Սակայն դա վերաբերում է իգուանաների 35 տեսակից միայն մեկին՝ կանաչ իգուանային:

Խաշած կամ տապակած իգուանայի միսը հայտնի ուտեստ է ամբողջ աշխարհում: Սակայն մինչև խոհանոց հասցնելը դրանց պետք է որսալ, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: