Array ( [mr_id] => 84462 [mr_node] => 75228 [mr_media] => 75600 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75600 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75600.jpg [media_name] => 1-3-1-1024x683.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 13:28:32 )
Facebook Instagram Youtube
ԵՊՀ շրջանավարտների նախաձեռնությամբ բացվել է Համալսարանական պուրակը
Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում նոր պուրակ է բացվել: Քաղաքի այս հատվածում կանաչապատ տարածքները քիչ են:

Ի սկզբանե «Ավան 1» համալիրը 2008-ին կառուցվեց Երևանի պետական համալսարանի դասախոսների ու գիտաշխատողների համար, սակայն շուտով այն դարձավ ավելի մեծ քաղաքաշինական ծրագիր՝ երիտասարդ ընտանիքների ու մասնագետների համար: Հենց այս առիթով էլ այգին կոչվեց համալսարանական:

Նորաբաց այգում տնկվել է մոտ 300 ծառ և դեկորատիվ բույս: Այգին ցանկապատվել է, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ և լույսեր: Տարածքում կա խաղահրապարակ և գունավոր լույսերով շատրվան: Համալսարանական այգին նվիրվում է մայր բուհի 100-ամյակին:

Այգում շուտով կգործի նաև սրճարան, որի տանիքում տեղադրված արևային պանելները կապահովվեն այգու երեկոյան լուսավորությունը: