Array ( [mr_id] => 84504 [mr_node] => 75239 [mr_media] => 75612 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75612 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75612.jpg [media_name] => asmik_grigorian_social.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-06 15:43:03 )
Facebook Instagram Youtube
Համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Հայաստանում է
Օպերային երգչուհին հոր մահից հետո բոլոր գործերն ու համերգները նվիրել է հորը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանին, այս համերգն էլ բացառություն չէ:

Համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Հայաստանում է: Համերգը նվիրված է լինելու ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին: Հոր մահից հետո երգչուհին իր բոլոր համերգներն է նվիրում նրան: 

Համերգի ծրագրում ընդգրկված են Շտրաուսի, Չայկովսկու, Դվորժակի, Պուչչինիի և Տիգրանյանի ստեղծագործությունները: Համերգին մասնակցելու է թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը: Դիրիժորը՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է:

Համերգը հուլիսի 10-ին է, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որը ժամանակին ղեկավարել է Գեղամ Գրիգորյանը: