Array ( [mr_id] => 84503 [mr_node] => 75242 [mr_media] => 61992 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61992 [media_album] => 7 [media_path] => media/2016/06/61992.jpg [media_name] => 74675.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-06-21 12:38:44 )
Facebook Instagram Youtube
Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների իսկական պատերազմ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
Հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք-ադրբեջանական նախաձեռնությունները:

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների իսկական պատերազմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում: Եզրափակիչ մարտը՝ այսօր քաղաքական և անվտանգության կոմիտեում: Քննարկվում է իռլանդացի պատգամավոր Ալան Ֆարելի բանաձևը, որում հակահայկական ձևակերպումներով երկու պարբերություն կար: Այսպես կոչված ադրբեջանական յոթ շրջանների և ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: 

Միսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի պատվիրակությունը 2 կարևոր ուղղումով սկսեց ադրնեջանական սադրանքի տապալումը: Նախ արձանագրվեց, որ բանակցային գործընթացում կա առաջընթաց և, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը ընդդիմացավ, բայց ապարդյուն: 

Հետո Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի պատվիրակության հերթն էր: Թիրախում քննարկման դրված բանաձևի 10-րդ պարբերությունն էր, դրանում հեղինակը տեղավորել էր ԵԱՀԿ տարածքի բոլոր հակամարտությունները և նույն բառապաշարով: 

Այս ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակը համաձայնեց հրաժարվել 10-րդ պարբերությունից, բայց պայմանով՝ որ իր առաջարկած հակահայկական ուղղումը ներառվի բանաձևում: 

Սրան դեմ էր նույնիսկ բանաձևի հեղինակը: 

Հայկական պատվիրակությունից Հայկ Կոնջորյանը հավելեց, որ 10-րդ պարբերությունում կոնֆլիկտների մասին նշված է՝ առանց եղած երկխոսությունն ու առաջընթացն արձանագրելու, ինչը հակասում է Արցախի շուրջ վերջին զարգացումներին: 

Հայկական պատվիրակությունն առաջարկեց պարբերությունից հեռացնել առնվազն Արցախին վերաբերող հատվածը: 

Ադրբեջանի պատվիրակը դիմադրեց մինչև վերջ, մի քանի անգամ հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, արտգործնախարարների հանդիպումների արդյունքում բանակցային գործընթացում ոչ մի երկխոսություն ու առաջընթաց էլ չկա: Բայց տապալվեց՝ հակահայկական ձևակերպումները բանաձևից դուրս են բերվել: 

Սա արդեն հայկական պատվիրակության ֆեյսբուքյան համատեղ լայվն է քվեարկությունից հետո: Անի Սամսոնյանը հավելեց՝ իրենց փաստարկները ուժեղ էին և ԵԱՀԿ պատվիրակներին ուղղված երկու հիմնական ուղերձով: Նախ՝ բանաձևը խիստ հակասում էր Մինսկի խմբի ջանքերին: Եվ անհավասարակշիռ մոտեցումները վնասում են բանակցություններին: 

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության ձևակերպումները, հիմնավորումները ակնհայտորեն ցույց էին տալիս, որ այդ երկիրը շարունակում է ինտենսիվորե փորձել կարգավորման գործընթացը դուրս բերել մինսկի խմբի շրջանակից: 

Հայկական պատվիրակության երկրորդ կարևորագույն հաղթանակը ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովում էր: Թուրքական ու ադրբեջանական պատվիրակները փորձել են քննարկվող բանաձևից հեռացնել ԵԱՀԿ անդամ երկրների խորհրդարաններին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող պարբերությունը, բայց ձախողվել են: Պարբերությունն ամբողջությամբ ամրագրվել է բանաձևում: