Array ( [mr_id] => 84497 [mr_node] => 75243 [mr_media] => 75615 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75615 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75615.jpg [media_name] => Zoro Zod Vtar 123.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 10:50:51 )
Facebook Instagram Youtube
Ողբերգական վթար՝ Զոդի կամրջին. 3 մեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել, կա 6 զոհ
Ավտովթարը տեղի է ունեցել ցերեկը ժամը 3-ի սահմաններում՝ Զոդի կամրջի վրա: Միմյանց են բախվել երեք մեքենա, որոնցից մեկը բաց թափքով «Տոյոտա» մակնիշի, մյուսը «Վազ 21-06» եւ երրորդը «Գազել» մակնիշի մեքենա է, որը սպասարկում է Երեւան-Երասխ երթուղին:

Նախնական տվյալով՝ «Գազել»-ում հրդեհը բռնկվել է բախումից անմիջապես հետո, ինչի հետեւանքով երթուղայինում գտնվողները չեն կարողացել դուրս գալ մեքենայից և այրվել են: ԱԻՆ աշխատակիցները մեքենայից դուրս բերեցին 6 մոխրացած դի: Տասից ավելի տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ հրդեհը բռնկվել է հենց վթարից անմիջապես հետո: 

Ֆեյսբուքում տարածված տեսանյութերում երեւում է, որ «Գազել»-ի ուղեւորներից մեկը, որն ամենայն հավանականությամբ անչափահաս է, փորձել է դուրս գալ պատուհանից, սակայն հենց պատուհանի վրա այրվել է: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակեց 5 զոհերի միայն անվան առաջին տառերը, հրաժարվելով ներկայացնել զոհերի անուն ազգանունները համարելով անձնական տվյալներ: Այդ ընթացքում տարբեր քաղաքացիներ մեկնել էին դեպքի վայր եւ փնտրում էին իրենց հարազատներին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: