Array ( [mr_id] => 84544 [mr_node] => 75247 [mr_media] => 75621 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75621 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75621.jpg [media_name] => 77777.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 11:24:52 )
Facebook Instagram Youtube
Բողոքի ակցիայի մասնակիցները աղբ են թափել Երևանի քաղաքապետարանի մուտքի առաջ
Մի շարք քաղաքացիներ բակերից հավաքել են աղբն ու բեևել Երևանի քաղաքապետարան ու լցրել մուտքի մոտ: Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Վաղ առավոտյան երևանցիները քաղաքապետարան գնացին աղբի տոպրակներով: Արշակունյան փողոցի հարակից տարածքում մի քանի օր հավաքված աղբը թափեցին քաղաքապետարանի դռների մոտ:

Ակցիան ֆեյսբուքյա կապով հեռարձաում էր Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Ակտիվիստները պատրաստվում են ամեն օր չմաքրված որևէ համայնքից աղբը բերել քաղաքապետարան: Ակցիան ավատվեց ցուցարարներին բերման ենթարկելով:

Թափված աղբը մուտքի դիմաց մնաց մի քանի րոպե, որից հետո քաղաքապետարանի աշխատակիցները մաքրեցին այն: Աղբահանության խնդրի մասին քաղաքապետարանում տեղյակ են, բայց հիշեցնում են, որ դրա առաջին պատասխանատուն սանիտեկ ընկերությունն է:

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ «Սանիտեկ»-ը չի վճարվի չկատարած աշխատանքի համար: Քաղաքի իշխանությունը խոստանում է, որ աղբահանության խնդիրը կկարգավորվի մոտ ապագայում, երբ մայրաքաղաք կհասնեն քաղաքապետարանի գնած 24 նոր աղբատար մեքենաներն ու նոր աղբամանները: