Array ( [mr_id] => 84511 [mr_node] => 75249 [mr_media] => 75618 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75618 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75618.jpg [media_name] => mailservice-10-2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 10:55:34 )
Facebook Instagram Youtube
Զոդի կամրջի վթարի հետևանքով հիվանդանոցում է 8 տուժած
Հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը այս պահին գտնվում են հիվանդանոցում։

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը այս պահին գտնվում են հիվանդանոցում։ 3-ը տուժած բուժում է ստանում Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում: Նրանցից 2-ը ենթարկվել են վիրահատության: Բիշկների գնահատմամբ՝ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը՝ ծանր։ «Էրեբունի» և Արարատի բժշակական կենտրոններում բուժվում է 3 քաղաքացի, նրանց վիճակը կայուն է: Մեկ տուժած էլ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող երեխայի վիճակը միջին ծանրության է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: