Array ( [mr_id] => 84512 [mr_node] => 75250 [mr_media] => 75623 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75623 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75623.png [media_name] => 02cfd1a7ba5289700112b92564f1cdd5.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 11:42:41 )
Facebook Instagram Youtube
Վրաստանում պահանջում են աշխատանքից ազատել «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային
«Ռուսթավի 2»-ի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահին:

Վրաստանում մի քանի հարյուր մարդ հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով աշխատանքից ազատել «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել է Վլադիմիր Պուտինին: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ միջադեպի արդյունքում վրաց-ռուսական հարաբերությունները կարող են ավելի սրվել: Տեսանյութում երևում է՝ ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր ու շշեր նետում շենքի ուղղությամբ: Հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրել հաղորդավարի անվայել պահվածքի համար: Հաղորդավարի ելույթը քննադատել են նաև Վրաստանի նախագահն ու ԱԳՆ: