Array ( [mr_id] => 84527 [mr_node] => 75261 [mr_media] => 75628 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75628 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75628.jpg [media_name] => 11-1-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 15:17:12 )
Facebook Instagram Youtube
Աշխարհում առաջին կին դեսպան Դիանա Աբգարի մասին պատմող ֆիլմը ցուցադրվում է Հայաստանում
Հեղինակը մեծ հայուհու՝ Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Դիանա Աբգարի ծոռնուհին է:

Ամբողջ կյանքում Հայաստանից հեռու, բայց Հայաստանի հետ: Աշխարհում առաջին կին դեսպան Դիանա Աբգարի մասին պատմող ֆիլմը ցուցադրվում է նաև հայրենիքում: Հեղինակը մեծ հայուհու ծոռնուհին է: Հայաստանյան հանդիսատեսի հետ հանդիպումն առանձնահատուկ էր և հուզիչ:

Երբ աշխարհում կանանց մեծ մասն ընտրելու իրավունք չուներ, Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Դիանա Աբգարը բանակցություններ էր վարում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նպատակն էր փրկել ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն ասում է` հիշում ու գնահատում են խիզախ հայուհուն:

Ֆիլմի առանցքում մեջբերումներն են Դիանա Աբգարի նամակներից և հուշերից: Ասիական մոտիվներով ոգեշնչված շարժական անիմացիան էլ ամբողջացնում է պատկերը:

Հայուհու կենսագրությունը ճապոնական արխիվներում ուսումնասիրող Մելինե Մեսրոպյանը վստահեցնում է՝ Ճապոնիայի կառավարության աջակցության և հայ փախստականների ինտեգրման հարցում Դիանա Աբգարի մեծ դերի մասին գիտեն շատերը, բայց ֆիլմում ներկայացված են բանակցությունների բացառիկ մանրամասներ:

Վավերագրական ֆիլմը հասցրել է մասնակցել միջազգային փառատոնների: Հայաստանում այն կցուցադրվի նաև «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: