Array ( [mr_id] => 84523 [mr_node] => 75264 [mr_media] => 75632 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75632 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75632.jpg [media_name] => f5cd18eea6e78b_5cd18eea6e7c9.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 16:02:33 )
Facebook Instagram Youtube
Կարո Փայլան. Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք
Թուրքիայի մեջլիսի պոլսհայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր, հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանին։

«Ազգայնական շարժում» կուսակցության նախկին պատգամավոր, հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանը թվիթերում դժգոհել էր, որ Կարսի, Վանի և Իգդիրի քաղաքապետարաններում վերջերս հաճախակի են հյուրընկալվում հայկական տարբեր պատվիրակություններ։ Եվ պատճառն այն է, որ ՏԻՄ ընտրություններում այդ շրջաններում քրդամետ կուսակցությունը շատ ձայներ է ստացել: Փայլանը Օղանին պատասխանելով նրան անվանել է ռասիստ թուրք ազգայնամոլ և հավելել՝ ռասիստները, ժողովուրդների միջև բաժանարար գծեր քաշելով, ատելության քաղաքականություն են իրականացնում, քրդերը խաղաղության կամուրջներ են հիմնում: