Array ( [mr_id] => 84533 [mr_node] => 75266 [mr_media] => 75633 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75633 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75633.jpg [media_name] => Bk4o5fjVM.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-08 16:40:37 )
Facebook Instagram Youtube
Ողբերգական պատահարները՝ Վրաստանում ավտովթարից տուժած 3 քաղաքացիներին տեղափոխել են Հայաստան
Ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք տեղի են ունեցել Արարատի մարզում, 6 մարդու մահվան պատճառ դարձավ, իսկ «Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե» ճանապարհի վթարից տուժեց 3 հայ, որից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Զոդի կամրջին տեղի ունեցած վթարից տուժածներներից 3-ը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են: Բժշկի խոսքով` երեքի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: Ամենածանրը 20-ամյա Ծաղիկի վիճակն է: 

Վթարի օրը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված 46-ամյա Հրանուշ Արզումանյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս պահին Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում` ավտովթարի հանգամանքները պարզելու համար: Քննչական կոմիտեն պարզել է, որ ՎԱԶ 2106-ի և Տոյոտայի վարորդները վթարի պահին սթափ են եղել են: ՎԱԶ 2106 -ի վարորդն ու ուղևորը չեն տուժել: 

Արտակարգ իրավիճակների նախարարն ասել է, որ կրակը շատ արագ է տարածվել, փրկարարները մոտենալ չեն կարողացել: Այժմ քննարկում են օրենսդրական փոփոխության հարցը, որպեսզի մարդատար տրանսպորտային միջոցներն անցնեն ավելի անվտանգ վառելիքի: 

Հուլիսի յոթին ևս մեկ ողբերգական վթար էլ տեղի ունեցավ Վրաստանում՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին: հայկական համարներով Mercedes-ը բախվել էր արգելապատնեշին: 

Վթարի ենթարիկված մեքենայում եղել է երկու ընտանիք: Մահացել են վարորդի կինը, տղան ու նրանց յոթամյա սանիկը: 5 տուժածներից երեքին արդեն տեղափոխել են Հայաստան, երկուսի վիճակը միջին, իսկ վարորդի 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է: Ծանր վիճակում են նաև Վրաստանի հիվանդանոցներում գտնվող 2 վիրավորները: