Array ( [mr_id] => 84541 [mr_node] => 75273 [mr_media] => 75640 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75640 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75640.jpg [media_name] => Arpi Xul Hamreri Boxoq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 12:45:05 )
Facebook Instagram Youtube
Խուլերի միավորումում համաձայնության չեն գալիս նախագահի ընտրության հարցում
Ով է իրականում Խուլերի միավորման ընտրված նախագահը պետք է պարզի Արդարադատության նախարարությունը:

1 միավորում՝ 2 նախագահ: Հայաստանի խուլերի միավորումում կրքերը չեն հանդարտվում: Նախագահի ընտրության հարցում տարաձայնությունների հետևանքով միավորումը երկատվել է: Գարնանից պարբերաբար անցկացվող ընտրությունների արդյուքնում հաղթողն այդպես էլ չի որոշվում: Մի խումբը մյուսին մեղադրում է ընտրությունները կեղծելու մեջ: 

Պայքարը հիմնականում Մարինե Հարությունյանի և միավորումը մոտ տասը տարի ղեկավարած Գրիգոր Գրիգորյանի միջև է: Մարինե Հարությունյանը պնդում է, որ նախագահն ինքն է՝ մարտին կայացած ընտրության արդյունքով, իսկ Գրիգոր Գրիգորյանն ինքն իրեն նախագահ է հռչակել ապօրինի քվերակությամբ: Մարինե Հարությունյանը դիմել է Արդարադատության նախարարություն:

Գրիգոր Գրիգորյանի կողմնակիցներն էլ վստահեցնում են, որ նախգահը հենց Գրիգորյանն է: Մարինե Հարությունյանի ընտրության մասին նրանք տեղյակ չեն եղել:

Խուլերի միավորման ևս մեկ նախագահի մասին հայտնեց Գրիգոր Գրիգորյանը, որը միավորման նախագահ էր դարձել 2009 թվականին: Ըստ նրա՝ 2018-ին կայացած ընտրություններում հաղթել էր ոչ թե Մարինե Հարությունյանը, այլ Բաբկեն Ղազարյանը: 

Մարինե Հարությունյանը դիմել է դատարան, Բաբկեն Ղազարյանի լիազորությունները կասեցվել են և Գրիգոր Գրիգորյանը շարունակել է պաշտոնավարել: Հուլիսն կայացել է ևս մեկ ընտրություն. այս անգամ էլ ընտրել են Գրիգոր Գրիգորյանին: Ով է իրականում Խուլերի միավորման ընտրված նախագահը պետք է պարզի Արդարադատության նախարարությունը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում լսումներ են: