Array ( [mr_id] => 84548 [mr_node] => 75274 [mr_media] => 75642 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75642 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75642.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 12:54:50 )
Facebook Instagram Youtube
Activ citizen. Երևանցիներին է ներկայացվել առաջարկների ու գաղափարների նոր հարթակը
Քաղաքապետարանի պնդմամբ՝ հարթակը պաշտպանված է, կեղծ էջեր բացել հնարավոր չի լինի:

Ակտիվ երևանցիների համար քաղաքապետարանը նոր նախագիծ ունի: Activ citizen էլեկտրոնային հարթակը երևանցիներին հնարավորություն կտա քաղաքապետարանի հետ համատեղ բարելավել իրենց բնակավայն ու մայրաքաղաքն ավելի հարմարավետ և գրավիչ դարձնել:

Քաղաքապետարանը ակտիվ քաղաքացի ծրագրի համար այս տարի բյուջեյից 500 միլիոն դրամ է հատկացրել: Հարթակում երևանցիների ներկայացրած առաջարկները կդրվեն քվեարկության, ամենաշատ հավանություն ստացած գաղափարները կիրականացվեն: 

Քաղաքապետարանի պնդմամբ՝ հարթակը պաշտպանված է, կեղծ էջեր բացել հնարավոր չի լինի: Յուրաքանչյուր երևանցի հարթակում կգրանցվի իր անձնագրով կամ ID քարտով, որից հետո համակարգը կստուգի տվյալները:

Քաղաքապետարանը մտադիր է հարթակն ապագայում օգտագործել հանրաքվեներ իրականացնելու համար: Ակտիվ երևանցիները կարող են իրենց առաջարկները ներկայացնել մինչև սեպտեմբերի 30-ը, քվերակությունը կտևի մեկ ամիս: Առաջին հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերին: