Array ( [mr_id] => 84594 [mr_node] => 75283 [mr_media] => 75648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75648 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75648.jpg [media_name] => 4979765.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 14:40:24 )
Facebook Instagram Youtube
Ինչն է սարսափեցրել Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին Գյումրի մսի շուկայում
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը մսի վաճառքը Գյումրի շուկայում գնահատվել է «սարսափելի»:

Կենտրոնական շուկայի այս հատվածը գյումրեցիները Լաչինի միջանցք են ասում: Հենց այդտեղ էլ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսեց մշտադիտարկումը: Ուշադրության կենտրոնում մսի վաճառքի կետերն են:

Սննդի անվատանգության պատասխանատուներն անընդունելի համարեցին սառնարանների համատարած բացակայությունը: Մսավաճառաները պնդում են, որ սառնարանի կարիք չի լինում: Սովորաբար թարմ և էժան միսն արագ սպառվում է:

Տեսուչներին զարմացրեց, որ միսը դրսում են վաճառում նաև այն կետերում, որտեղ կան սառնարաններ: Գյումրիի շուկայում մսի վաճառքը սննդի անվտանգության պատասխանատուները որակեցին սարսափելի: Գեորգի Ավետիսյանն անգործության մեջ մեղադրեց Շիրակի մարզային կենտրոնին, որտեղ էլ կքննարկվեն այսօրվա դիտարկման արդյունքները: Խախտումներ թույլ տված վաճառակետերի գործունեությունը կկասեցվի: