Array ( [mr_id] => 84593 [mr_node] => 75284 [mr_media] => 75649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75649 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75649.jpg [media_name] => Bk4o5fjVM.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 14:44:55 )
Facebook Instagram Youtube
Ինչ են առաջարկում փորձագետները՝ վթարներից խուսափելու համար
Մասնագետներն անհրաժեշտ են համարում վերանայել օրենքները:

Վերջին օրերին մեկը մյուսի հետևից տեղի ունեցած վթարները դարձել են փորձագետների քննարկման թեմա: Մինչև կպարզվեն վթարների իրական պատճառները, մասնագետները վերլուծում են հնարավոր տարբերակներն ու գնահատում ռիսկերը:

Ըստ վիճակագրության` մեկ տարում վթարներից մահացել է 139, տուժել` 2516 մարդ: Այս տարվա առաջին կիսամյակում զոհերն ավելի շատ են, քան անցած ամբողջ տարվա ընթացքում. 2100 պատահարից 152 մարդ մահացել է, 2996-ը` վիրավորվել:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վթարների պատճառներից մեկը համարել էր գազի ու բենզինի օգտագործումը` մեքենաների վարորդներին առաջարկելով օգտվել դիզվառելիքից: Փորձագետներն այլ կարծիքի են.

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի խոսքով` վթարների պատճառները շատ են, բայց առաջնայինը վատ ճանապարհներն են:

Ճանապարհների վատ վիճակը, տեխզննում չանցած մեքենաները, անզգուշությունն ու ճանապարհային կանոնների խախտումները հանգեցնում են ողբերգական դեպքերի: Փորձագետներն առաջարկում են վերանայել օրենսդրական դաշտն ու իրականացնել համակարգային փոփոխություններ: