Array ( [mr_id] => 84592 [mr_node] => 75285 [mr_media] => 75654 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75654 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75654.jpg [media_name] => 13505_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 15:15:06 )
Facebook Instagram Youtube
Սինգապուրյան խոլորձ՝ ինչու է հենց այս բույսն ընտրվել ՀՀ վարչապետի ու նրա տիկոջ անունով կոչելու համար
Վարչապետ Փաշինյանն սինգապուրյան այցը գնահատել է արդյունավետ և գործնական:

Սինգապուրի բուսաբանական այգում վարչապետ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի անունով են կոչել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակը: Անվանակոչության այսպիսի արարողություններ Սինգապուրում տեղի են ունենում բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների պատվին:

Հայաստանից ժամանած հյուրերի համար ծաղիկն իրականում պատահական չի ընտրվել: Սինգապուրյան խոլորձն ունի ևս մեկ անուն՝ «Վանդա Միսս Ջոակիմ»: Ագնես Ջոակիմը այն հայ ծաղկաբույծն է, որը հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Եվ նրա հայկական անունն Աշխեն Հովակիմյան է, ծնվել է Սինգապուրում՝ Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների ընտանիքում: Այս մանրամասնը հայտնվել է նաև Channel News Asia հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում: Այս հեռուստաընկերությանը Վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերում հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Սինգապուրի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներին և երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններին:

Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը վարչապետն իր սինգապուրյան բանակցությունները գնահատել է արդյունավետ, գործնական և բարեկամական: Սինգապուրցի պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ այս այցը կնպաստի Հայաստանի հետ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Սինգապուրը գործարար և ներդրումային կենտրոն դարձնելու քաղաքականությունն իրականացնում է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդը՝ առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարությամբ: Խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել սերտ գործակցել հայ գործընկերների հետ, փորձի փոխանակման, տեխնիկական օժանդակության մասով:

Հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` տարբեր ուղղություններով իրականացվող քայլերի մասին: Սա պաշտոնական այցի վերջին օրը և վերջին կանգառն էր: