Array ( [mr_id] => 84598 [mr_node] => 75296 [mr_media] => 75661 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75661 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75661.jpg [media_name] => A46DC6B0-BF6F-4A48-9DFC-91C433234CE6_w1200_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 17:12:57 )
Facebook Instagram Youtube
Ինչպես է արձագանքել Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ավագանու հրապարակումներին
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի ղեկավարն արձագանքել է ավագանու անդամների հրապարակմանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեցին այն, ինչը տեսել էին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ում: 

Դավիթ Խաժակյանն ու թիմակիցները կենտրոնի պայմանները որակեցին անբավարար, քանի որ կենտրոնը չունի սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պայմաններ, չկա դեղերի պահարան ու սառնարան:

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրենի տնօրենն արձագանքեց անմիջապես: Համաձայն չէ: Արմեն Բեգոյանը ավագանու անդամների քայլը որակեց ակցիա քաղաքապետարանի ու ՀՈԱԿԻ դեմ:

Այն ամենին, ինչ ցույց տվեցին ավագանու անդամները՝ գերբեռնված վանդակներ, չափորոշիչներին չհամապատասխանող պայմաններ, կենտրոնի ղեկավարը հակադարձեց իր փաստարկներով: Գերբեռնված վանդակներում իրենք պահում են միայն փոքր շներին, մեծերի տարածքն ավելի մեծ է, իսկ վիրահատված 1000 շներից ոչ մեկի դեպքում հետվիրահատական ոչ մի բարդություն չեն ունեցել: