Array ( [mr_id] => 84603 [mr_node] => 75303 [mr_media] => 75663 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75663 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75663.jpg [media_name] => 7428.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 12:41:52 )
Facebook Instagram Youtube
ՊԵԿ-ը կանխել է կոմբայնի պահեստամասում թաքնված 2,5 կգ ափիոնի ներկրումը
Մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքման միջոցով: Հարուցվել է քրեական գործ:

Պետեկամուտների կոմիտեն կանխել է 2.5 կգ ափիոն տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ: Մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքման միջոցով և ծանրոցը գրանցել են որպես կոմբայնի պահեստամաս:  
   

-Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցը չի վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Նախապես պատրաստված թաքստոցն էլ բացահայտվել է,- ասել է  ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանը: