Array ( [mr_id] => 84616 [mr_node] => 75306 [mr_media] => 75666 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75666 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75666.jpg [media_name] => Ani Iran Hayastan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 19:49:19 )
Facebook Instagram Youtube
Ինչ է սպասվում մեր էներգահամակարգին, որը սինքրոն կապված է իրանականին
Իրանի շուրջ զարգացումների ֆոնին բացառված չեն նոր էներգատատանումները։

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդակցման երկու գիծ և երրորդի շահագործման մեծ սպասելիքներ. Սա Երևանի ու Թեհրանի էներգետիկ առնչությունների միայն մի մասն է, բայց բավական էր, որ Երևանում էներգետիկ կոլապսի առաջին վարկածներից մեկը նշվեր իրանում էներգատատանումները: 

Իրանի շուրջ իսկական քաոս է: Միջուկային գործարքը տապալվում է կտրուկ որոշումներով, հայտարարություններով և սպառնալիքներով: Այն պահին, երբ Երևանում լույս չկար, Իրանի արտգործնախարարն ու Թրամփի խորհրդականը թվիթերում իսկական պատերազմի մեջ էին: Երկու ժամ անց Զարիֆը բանակցում էր ֆրանսիացի միջնորդի հետ, որը փորձում է զպսել Թեհրանին: 

Նույն ժամերին իրանական հարցի շուրջ արտակարգ ու արտահերթ նիստ էր Վիենայում: Մագատեն հավաքվել է Միացյալ Նահանգների հրավերով, քանի որ Իրանը հաստատեց՝ ունի 300 կգ-ից ավելի հարստացված ուրան և չի պատրաստվում սահմանափակվել այդքանով: Թեհրանը պահանջում է, որ Եվրոպական երկրները կատարեն միջուկային գործարքով իրենց ստանձնած պարտավորությունները՝ օգնելով շրջանցել ամերիկյան պատժամիջոցները: Վաշինգտոնը սպառնում է նոր ճնշումներով: 

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման 2011-ի հայցեակարգում նշված է, որ Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի խափանումներն ու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի մեկուսացումը մարտահրավեր և սպառնալիք են: 

Իրանի շուրջ զարգացումներն ագրեսիվ տեմպով են, մեղադրանքներով ու սպառնալիքներով, տանկերների բռնագրավումով, անօդաչու սարքերի խոցումներով: Ամեն օր սպասվում են նոր ցնցումներ և եթե հայկական էներգահամակարգի կոլապսը կապվում է իրանում էներգատատանումների հետ, ապա չի բացառվում, որ առաջիկայում այսպիսի բլեքաութները կարող են կրկնվել: