Array ( [mr_id] => 84613 [mr_node] => 75308 [mr_media] => 75667 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75667 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75667.jpg [media_name] => Sargis Pxndzadzulakan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 19:57:06 )
Facebook Instagram Youtube
Լարված իրավիճակ Ալավերդիում՝ պղնձաձուլական գործարանի աշխատակիցների հանդիպումը մարզպետի հետ արդյունք չի տվել
Մարզպետը հանդիպել է Ալավերդու պղնձաձուլարանի արդեն նախկին աշխատակիցների հետ:

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքի ակցիաների յոթերորդ օրն է: Միջպետական ճանապարհներն ու երկաթգիծը փակելուց հետո նրանց հետ հանդիպեց Լոռու մարզպետը: Անդրեյ Ղուկասյանը գործարանի տնօրենին ու աշխատանքից ազատված 200 աշխատակիցներին ներկայացրեց կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ գործարանի հետագա շահագործումը չի թույլատրվի առանց բնապահպանական ռիսկերը չեզոքացնելու:

Գործարանը չի աշխատում արդեն մոտ մեկ տարի: Պատճառը բանկի հետ խնդիրներն են ու բնապահպանական ռիսկերը: Հուլիսի 1–ից «Վալլեքսն» աշխատանքից ազատել է աշխատակիցների մի մասին։ Մյուսներին ստիված կլինեն ազատել 2 ամսից:«Էյ-Սի-Փի» ընկերության տնօրենը մարզպետին տեեկացրեց, որ իրենք էլ շահագռգրված են օր առաջ վերացնել բնապահպանական ռիսկերը, սակայն դա մեծ միջոցներ և ներդրումներ է պահանջում:

Գործարանի արդեն նախկին աշխատակիցները մարզպետից պահանջեցին հաշվի առնել քաղաքի սոցիալական ու տնտեսական վիճակը:

Գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված: Նրանք պատրաստվում են պայքարել իրենց աշխատատեղերը չկորցնելու համար: