Array ( [mr_id] => 84617 [mr_node] => 75311 [mr_media] => 75670 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75670 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75670.jpg [media_name] => 109960.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-10 20:04:47 )
Facebook Instagram Youtube
Արցախը խոստանում է համահայկական ամառային խաղերի անակնկալներով բացման արարողություն
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատասխանատուների եւ կառավարության անդամների ուղեկցությամբ՝ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում է:

Գլխավոր փորձերը կսկսվեն հուլիսի 27-ից: Առանձին-առանձին բեմականացված, հղկված դրվագները կմիավորվեն մեկ ընդհանուր ներկայացման մեջ: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը օգոստոսի 6-ին է: Իշխան Զաքարյանը փակագծերը չի բացում: Խոստանում է՝ դիտարժան և անակնկալներով հարուստ բացման արարողություն:

Բացման արարողությունը լինելու է չափազանց գեղեցիկ: Մասսայական տեսարաններում ընդգրկված են շուրջ 1500 մասակիցներ:

Գլխավոր մտահոգությունը բոլոր հյուրերին ու մասնակիցներին տեղավորելն է: Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի հնարավորությունները սահմանափակ են:

Համաշխարհային կոմիտեի միայն ներկայացուցիչների մասով ունենք արդեն 4-5 հազար հրավիրատոմսի պատվեր: Մենք փորձելու ենք այնպես օգտագործել մարզադաշտի հնարավորությունը, որ կարողանանք գոնե 7-8 հազար հանդիսատես ընդունել:

Խաղերի բացման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում: Կազմակերպիչները խոստանում են՝ խաղերի մյուս օրերն էլ պակաս դիտարժան չեն լինի: Խաղերի ընթացքում երեքուկես տասնյակ քաղաքներ ներկայացնող թիմերը ուժերը կչափեն 17 մարզաձեւերում: 

Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը, որն Արցախի Մատաղիս գյուղում է ծնվել, կարեւորում է, որ մրցումները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում: 

Ֆուտբոլը, ինչպես գիտեք մենք մարզադաշտեր ունենք Մարտակերտում, Մարտունիում Ասկերանում: Այցելել եմ: Բոլորն էլ նորմալ վիճակում են:

Համահայկական ամառային 7-րդ խաղերը կեզրափակվեն օգոստոսի 17-ին՝ Երեւանի Ազատության հրապարակում: