Array ( [mr_id] => 84623 [mr_node] => 75319 [mr_media] => 75675 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75675 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75675.jpg [media_name] => AGN Artaqin gorceri naxararutyun Shablon PAT copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 12:29:01 )
Facebook Instagram Youtube
ԱԳՆ. Թուրքիայի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի կայունությունը
Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքներին:

 Հայկական կողմը հայտնել իր մտահոգությունը և ընդգծել, որ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: ԱԳՆ-ն վերահաստատել է լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել հորատումները: