Array ( [mr_id] => 84624 [mr_node] => 75320 [mr_media] => 75676 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75676 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75676.jpg [media_name] => Iran-Navy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 12:31:31 )
Facebook Instagram Youtube
Հորմուզի նեղուցում իրանական նավերը փորձել են կանգնեցնել բրիտանական լցանավը
Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել է կանգնեցնել բրիտանական լցանավը, հաղորդում է CNN-ը:

Ըստ CNN-ի աղբյուրի՝ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց: Ամերիկյան կողմն ունի միջադեպի տեսագրությունը, որն արվել է այդ պահին նեղուցի վրայով թռչող օդանավից: Ավելի վաղ Բրիտանիան բռնագրավել էր դեպի իրանական նավթով բեռված դեպի Սիրիա ուղևորվող տանկերը: