Array ( [mr_id] => 84643 [mr_node] => 75324 [mr_media] => 75650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75650 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75650.jpg [media_name] => l-9Y5NIxrPHL.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-09 14:58:29 )
Facebook Instagram Youtube
Ինչ լուծում է տվել կառավարությունը՝ կանաչած Սևանի խնդրին
Նախատեսվում է 2 տարվա ընթացքում մաքրել 770 հա տարածք:

Կապուտակ Սևանն ավելի քիչ է կանաչում: Կանաչ Սևանով անհանգստացողներին է պատասխանել Շրջակա միջավայրի նախարարը: Ջրի մակարդակն էլ նախորդ տարվա համեմատ բարձրացել է 1 սմ-ով: Նախարարը խոսեց նաև կանաչելու պատճառների մասին: Տարիների ընթացքում Սևանը լավ չի մաքրվել: Ջրի մեջ են մնացել կոճղեր:

2015-ից -2017 թվականի մաքրման բոլոր աշխատանքների ուսումնասիրությունները՝ նախահաշիվներից, մինչև հանձնման, ընդունման ակտեր հավաքել են ու փոխանցել Գլխավոր դատախազություն։ Այս պահին նախարարը վստահեցնում է, որ Սևանից ջուր բաց չի թողնվում, կատարվել են մաքրման կայանների ուսումնասիրություններ։ Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքների մեխանիկական մաքրման կայաններն են ուսումնասիրել, հիմա հաշվում են, թե կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչքան փող է պետք:

Նախարարը վստահ է, Սևանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է։ Եթե նույնիսկ այս պահին սևանից էլ ոչ մի կաթիլ ջուր դուրս չգա, աղտոտման աղբյուրերն էլ չավելանան՝ լճի հավասարակշռությունն արդեն խախտված է, սառը շերտը վնասված է: Սևանը պահանջում է արտակարգ ռեժիմով աշխատանք: