Array ( [mr_id] => 84642 [mr_node] => 75325 [mr_media] => 75679 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75679 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75679.jpg [media_name] => Marriott-e1548922630741.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 16:31:29 )
Facebook Instagram Youtube
Galaxy ընկերության ներդրմամբ 2020-ին կբացվի Courtyard by Marriott հյուրանոցը
Կառավարման համաձայնագիրը կնքվել էր դեռ 2017-ին Ցյուրիխում:

Միջազգային ամենահեղինակավոր Courtyard by Marriott հյուրանոցի նախագիծն է: Ամենահայտնի հյուրանոցային ցանցերից մեկը 2020-ին ներկայացված կլինի նաև Հայաստանում՝ Galaxy ընկերությունների խմբի ու «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության համագործակցության շնորհիվ: 

Կառավարման համաձայնագիրը կնքվել էր դեռ 2017-ին Ցյուրիխում: Այսօր «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները այստեղ են՝ Galaxy ընկերության հետ՝ վավերացման փուլն ավարտելու համար: 

Galaxy ընկերությունների խումբը խոշոր ներդրումից առաջ նախ պատվիրեց ուսումնասիրություն, թե հատկապես որ ոլորտում է դա պետք անել: 

Այս պահին նախագիծն արդեն գաղափարից իրականություն դառնալու ճանապարհին է: Courtyard by Marriott հյուրանոցային համալիրը կառանձնանա իր ճարտարապետական, դիզայներական լուծումներով: Galaxy ընկերության նպատակն էր, որ նոր կառույցն ունենա առնվազն տասը առավելություն: 

170 սենյակներ, միանգամից չորս հանդիպումների սրահ, ֆիթնես, սպա կենտրոն, քոֆի շոփ ու չորսհարկանի ավտոկայանատեղի: Ամբողջ նախագծային, ինժեներական, դիզայներական լավագույն ու նորարարական լուծումները կատարել են միջազգային տասը հայտնի ընկերություններ: 

Ոչ միայն հյուրանոց, այլ նաև բնակելի տարածք: հայկական հյուրանոցային ու բնակելի ոլորտում առաջին անգամ, բայց աշխարհում իսկական թրենդ համարվող այս լուծումը կլինի նաև Տերյան 5 բնակելի շենքի դեպքում: 

75 բնակարանները տեղակայված կլինեն հյուրանոցի շենքում: Շենքի մուտքը կլինի առանձնացված, բայց վերելակով հնարավոր կլինի օգտվել հյուրանոցի բոլոր ծառայություններից: 

Courtyard by Marriott հյուրանոցի կառուցումն ու բրենդի կառավարումը հայաստանում կիրականացնի «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերությունը: Ընկերությունը 7000- ից ավելի հյուրանոցներ է կառուցել ամբողջ աշխարհում, հայաստանում սա կլինի չորրորդ նախագիծը: 

Եվրոպական ամենաբարձր՝ Courtyard by Marriott-ին հատուկ չափանիշներով ծառայություններ, սպասարկում: Հյուրանոցային ու բնակելի շենքի շինարարությունը կավարտվի 2020-ին: Այդ ընթացքում կստեղծվի 100-ից ավելի աշխատատեղ: