Array ( [mr_id] => 84640 [mr_node] => 75327 [mr_media] => 75681 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75681 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75681.jpg [media_name] => images.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 16:46:18 )
Facebook Instagram Youtube
Արմաթ. Ամառային տեխնոճամբար՝ Դիլիջանում
2-րդ փուլը կկայանա հուլիսի 11-19-ը, 14-17 տարեկանների համար:

Ստեղծեցին խելացի LED լույսերի կառավարման համակարգ, հավաքեցին ռոբոտ կոնստրուկտորներ: Մարզերի, Արցախի ու Ջավախքի 220 աշակերտ 10 օր անցկացրեց տեխնոճամբարում: Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հուլիսի 1-ից 10-ը անցկացված «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի առաջն մասը նախատեսված էր 10-ից 13 տարեկան երեխաների համար:

Մրցույթում հաղթելու համար թիմերը պետք է պատրաստեին ինքնակառավարվող ռոբոտներ, որոնք հետևում էին սև գծին: «Յուքոմ» ընկերությունը եզրափակչում հաղթած թիմի բոլոր անդամներն նվիրեց խելացի ժամացույցներ, լավագույնները ստացան էլեկտրական սկուտերներ։ Իսկ թիմը ղեկավարող ջոկատավարի մրցանակը պլանշետն էր: 

Ճամբարի ընթացքում աշակերտները նաև մասնակցեցին մշակութային ու մարզական միջոցառումների: «Արմաթ» ամառային տեխնոճամբարի 2-րդ փուլը կկայանա հուլիսի 11-19-ին: Այս անգամ այն նախատեսված 14-17 տարեկանների համար: