Array ( [mr_id] => 84641 [mr_node] => 75328 [mr_media] => 75682 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75682 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75682.jpg [media_name] => tashir.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 17:00:15 )
Facebook Instagram Youtube
ՀԷՑ-Տաշիր գործակցություն. Պոլիտեխնիկի 7 շրջանավարտ կաշխատի ՀԷՑ-ում, որպես ճարտարագետ
Բուհի լավագույն շրջանավարտների համար աշխատանքի հնարավորություն է ստեղծել «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Պոլիտեխնիկական համալսարանի 7 շրջանավարտ համալսարանն ավարտելուց հետո կաշխատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում որպես ճարտարագետ։ Բուհի լավագույն շրջանավարտների համար աշխատանքի հնարավորություն է ստեղծել «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

Արդեն 3 տարի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շնորհիվ պոլիտեխնիկական համալսարանում գործում է 2 իննովացիոն կենտրոն, որտեղ ուսանողները կարող են գործնականում տիրապետել էներգետիկայի և ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ «Տաշիր» բարեգործական ընկերությունը կրթաթոշակներ է տրամադել Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի լավագույն ուսանողներին: 136 ուսանող ամեն տարի ստացել է մոտ 6000 դոլար կրթաթոշակ:

Պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տեխնիկական վերազինման, մասնագիտական լսարանների կահավորման և ուսանողական անվանական կրթաթոշակների տրամադրման համար ռեկտոր Մարուխյանը «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանին պարգևատրեց Ոսկե հուշամեդալով: