Array ( [mr_id] => 84852 [mr_node] => 75329 [mr_media] => 75683 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75683 [media_album] => 1 [media_path] => media/2019/07/75683.jpg [media_name] => European-Atlas-of-Contraceptives-e1562834739585.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-11 17:11:27 )
Facebook Instagram Youtube
Եվրոպական ատլաս՝ հակաբեղմնավորիչների մասին
Եվրոպական պառլամենտական ֆորումը հարթակ է, որտեղ քննարկվում են գենդերային հավասարության, ընտանիքի, կանանց դերի վերաբերյալ հարցեր:

Ազգային ժողովում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը հյուրընկալել էր Եվրոպական պառլամենտական ֆորումի ներկայացուցիչներին: Ֆորումի հետ համագործակցության շրջանակում ներկայացվեց հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը: «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արփինե Դավոյանը նկատեց, որ կանայք պետք է կարողանան ընդունել բռնությունից և խտրականությունից զերծ որոշումներ: 

Եվրոպական պառլամենտական ֆորումը հարթակ է, որտեղ քննարկվում են գենդերային հավասարության, ընտանիքի, կանանց դերի վերաբերյալ հարցեր: Ֆորումի գլխավոր քարտուղարը վստահ է, հակաբեղմնավորիչ ծառայությունների հասանելիության պակասը Եվրոպայում շարունակում է խնդրահարույց մնալ: Արդյունքում տուժում են ընտանիքի պլանավորման քաղաքականությունը, կանանց և երեխաների իրավունքները:

Օնլայն ինտերակտիվ քարտեզում գնահատված են 46 պետություններ: Ցուցանիշները վատ են արևելյան Եվրոպայում, ներառյալ` Հայաստանում: Այստեղ փոխհատուցման համակարգը գործում է միայն խոցելի խմբերի համար, խորհրդատվությունն էլ միջին մակարդակի վրա է: Խոսնակի դիտարկմամբ, այս ցուցանիշները տարածաշրջանում հակաբեղմնավորման հետ կապված առասպելների պատճառով են: 

Եվրոպական պառլամենտական ֆորումի ներկայացուցիչներն անդրադարձան նաև հղիության արհեստական ընդհատման խնդիրներին: 

Որոշվեց վերարտադրողական առողջությունը հասանելի դարձնելու համար մշակել նորարարական ծրագրեր և բարելավել իրազեկման մակարդակը: