Array ( [mr_id] => 85525 [mr_node] => 75784 [mr_media] => 76074 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76074 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76074.jpg [media_name] => IMG_2648.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-02 16:33:54 )
Facebook Instagram Youtube
Բարեկամավանում տեղադրվել է էկոլոգիապես մաքուր և էներգախնայող լուսավորման համակարգ
Վիվասել ՄՏՍ-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ լուծել են գյուղացիներին անհանգստացնող խնդիրը. «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակներում Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Բարեկամավան գյուղից տեսանելի են հակառակորդի դիրքերը: Գյուղացիները դեռ հիշում են դիվերսիոն վերջին գործողությունները: Գյուղը հատկապես խոցելի է եղել երեկոյան ժամերին, երբ մթությունից օգտվելով դիվարեսանտները փորձել են գյուղ ներխուժել: 

Վիվասել ՄՏՍ-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ լուծել են գյուղացիներին անհանգստացնող խնդիրը. «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակներում Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Տեղակայվել են 44 LED լուսարձակներ, որոնց շնորհիվ լուսավորվել է 1650 մետր տարածք: 

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է. այս համակարգի շահագործումը զգալիորեն կրճատում է էներգիայի ծախսը` թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: