Array ( [mr_id] => 85541 [mr_node] => 75789 [mr_media] => 76078 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76078 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76078.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-02 18:00:37 )
Facebook Instagram Youtube
Գյումրիի ավտոտրանսպորտային մաքսատունը կգործի աշնանը
Ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման կետը կգործի հոկտեմբերին:

Հոկտեմբերից այս տարածքում կիրականացվեն՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները: Օգոստոսի 1-ին Կառավարության նիստում որոշվեց ՊԵԿ-ին հատկացնել 181 մլն դրամ և 21 ու կես հեկտար հողատարածք:

Կենտրոնի համար նախատեսված տարածքը Բագրատաշենի մաքսակետից 158 կմ է հեռու , Գոգավանից՝ 115 , Բավրայից՝ 58 կմ: Սրանք Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերն են, որոնցով իրականացվում է ներմուծման և արտահանման առյուծի բաժինը:

ՊԵԿ-ի 5 տարվա ռազմավարական ծրագրում ներառվել է նաև ավելի համապարփակ նախագիծ: Գյումրիի այս հատվածում կշարունակվի շինարարությունը և կկառուցվի ԱՏԳ սպասարկման կենտրոն: Այստեղ կիրականացվի ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթն ամբողջությամբ: Տարածաշրջանի բնակիչներն աշխատանքի հնարավորություն կստանան: Այդ նպատակով ՊԵԿ-ը նախատեսում է դասընթացներ կազմակերպել մասնագետներ պատրաստելու համար: