Array ( [mr_id] => 85569 [mr_node] => 75791 [mr_media] => 76080 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76080 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76080.jpg [media_name] => hamr Kaycak copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 13:56:21 )
Facebook Instagram Youtube
Կայծակի հարվածից մահացել է 65-ամյա բնակիչ
Դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում։ 65-ամյա տղամարդը կայծակնահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ նա փորձել է պատսպարվել գյուղի տարածքում գտնվող հին կառույցներից մեկում։ Նրա հետ եղել է նաև համագյուղացին, որը չի տուժել:

Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում կայծակից մահացել է գյուղի բնակիչներից մեկը: Մահացածն ու նրա համագյուղացին  դաշտում են եղել: Երբ ուժեղ կայծակ է եղել և անձրև  է տեղացել, փորձել են պաշտպանվել՝  տարածքում գտնվող մի հին կառույցում:

Գևորգ  Սահակյանին համագյուղացիները տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Գևորգ Սահակյանի ինքնազգացողությունը լավացել է և նա  դուրս է գրվել հիվանդանոցից: Կայծակից  վառվել է նրա հագուստը: 

Արոտավայրի տարածքում նախկինում քարհանք է եղել,  որտեղ նաև հոսանքի  ենթակայան է եղել, բայց համայնքի ղեկավարի խոսքով այն չի գործում արդեն 30 տարի, տարածքում էլ  հոսանք չկա: