Array ( [mr_id] => 85557 [mr_node] => 75792 [mr_media] => 76081 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76081 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76081.jpg [media_name] => Vahe Davtyan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 13:57:38 )
Facebook Instagram Youtube
Մահացել է երգիչ Վահե Դավթյանը
Մահացել է 90-ականների հայտնի երգիչ Վահե Դավթյանը։ Նա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ուներ: Վերջերս էր վերադարձել Ֆրանսիայից, որտեղ բուժման կուրս էր անցնում: Հանրությանը նա հայտնի էր «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ», «Կապույտ աչքերով իմ բարի դև» երգերով։ Վահեն 44 տարեկան էր:

90-ականների ճոճանակը կոտրվեց այսօր: Լուրը համացանցում պայթեց առավոտյան՝ մահացել է երգիչ Վահե Դավթյանը:

Ընդամենը մի քանի ժամում Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջը ողողվեց ցավակցական գրառումներով ու նրա մասին հուշերով:

Նրա հնչյունների ներքո սիրահարվում էին, հուզվում ու երազում: Արձագանք ստուդիայում Ճոճանակի մասին երգող տղան հայկական բեմում կարճ շողաց՝ ընդամենը 4 տարի՝ մինչև 1999 թվական: Հետագայում Դավթյանը հարցարույցում արդարացավ` երկար տարիներ ինքն էլ է փրձել հեռանալու պատճառը սահմանել՝ չի ստացվել:

90- ականների շոուբիզնեսը նրա համար սահմանափակ էր. չբեմադրված ռոք օպերան ու հիասթափությունները դրդեցին երգարվեստից հեռանալ:

Վահե Դավթյանի մոտ հայտնաբերված ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը նրան ստիպեց հեռանալ նաև Հայաստանց: Ֆրանսիայում բուժվող երգիչը հուլիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց` բուժման արդյունքները հուսադրող չէին. որոշել էր վերադառնալ ու հիվանդության դեմ պայքարը շարունակել հայրենիք:

Վահե Դավթյանը 44 տարեկան էր: