Array ( [mr_id] => 85550 [mr_node] => 75794 [mr_media] => 76083 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76083 [media_album] => 1 [media_path] => media/2019/08/76083.jpg [media_name] => Davo adrbejan hayeren copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-08-03 14:59:11 )
Facebook Instagram Youtube
Օրվա միջազգային լրահոսը՝ Բաքվից մինչև Կալիֆոռնիայի ափեր
Ադրբեջանը բարձրացնում է հայագիտության մակարդակը: Բաքվի վերլուծական կենտրոնում կգործի հայոց լեզվի և գրականության բաժին:

Ադրբեջանում բարձրացնում են հայագիտական հետազոտությունների մակարդակը: Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը հայոց լեզվի, գրականության ու պատմության բաժին կբացի: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենց անհրաժեշտ է ավելի մանրամասն հասկանալ Հայաստանը, մեր երկրի քաղաքականությունը, տնտեսությունը, պատմությունն ու գրականությունը:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Բաքվում: Կինը շենքի 6-րդ հարկի պատշգամբից ընկել է ցած ու ողջ է մնացել: 28-ամյա Թամարա Ալիևան ծանր վնասվածնքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի մանրամասները պարզվում են:

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում ուղևորատար ավտոբուս է հրդեհվել, 5 մարդ զոհվել է, 15-ը վնասվածքներ են ստացել: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Մեքենայում ընթացքի ժամանակ բռնկվել է սրճեփ սարքը, վարորդը շտապ կանգնեցրել է ավտոբուսը, սկսվել է հրմշտոց, ինչի հետևանքով՝ բոլորին փրկվել չի հաջողվել:

Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: 4-հարկանի արդյունաբերական դատարկ կառույցում կրակը մարելու համար 2 ուղղաթիռ ու 80 հրշեջ է մոբիլիզացվել: Տուժել է փրկարարներից մեկը: Այրվել է 5 հազար քառակուսի մետր տարածք, վնասվել են հարակից շենքերը: Կրակը մարելու համար օգտագործվել է 75 տոննա ջուր: Հրդեհը արագ է տարածվել, քանի 100-ամյա շինության կտուրը փայտից է եղել:

Ստամբուլ-Եկատերինբուրգ չվերթի ուղևորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Թուրքական ավիաընկերության օդանավում վիճել են 2 ռուսներ: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ մի կին հարձակվել է մի տղամարդու վրա, որն ի պատասխան կնոջն ապտակել է: Նրան պաշտռպանելու համար ոտքի է կանգնել մեկ այլ տղամարդ ու 5 այլ ուղևորներ փորձել են բաժանել ծեծուջարդը:
   
Կալիֆոռնիայի հարավում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հանրահայտ լողափում ժայռը փլուզվել է և ավազի տակ է թողել հանգստացողներին: Կան զոհեր, 3-ի դիերը փրկարարները գտել են, ևս մի քանի մարդու գտնելու համար փրկարարական գործողություն է ընթանում:

Միացյալ Նահանգների Քեշեն քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Ոստիկանը տուգանել է 65-ամյա կնոջը, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների օրինական պահանջին: Նա ոչ մկիայն տուգանքը չի մուծել, այլև հրաժարվել է դուրս գալ մեքենայից ոստիկանի պահանջով: Նա անսպասելի հեռացել է իրեն կանգնեցրած ոստիկանական մեքենայից, սկսվել է հետապնդում, ոստիկանը նույնիսկ ատրճանակով է սպառնացել, որից հետո ուժ կիրառել թոշակառու կնոջ նկատմամբ:

Ինդոնեզիայում մի տղամարդ որոշել է 800 կիլոմետր հետ քայլել և հանդիպել երկրի նախագահին՝ բարձրացնելով բնապահպանական աղետալի իրավիճակի հարցը: Նա Ճավա կղզուց մեկնում է մայրաքաղաք Ջակարդա: Հետքայլերթը սկսել է հուլիսի 18-ին, տեղ կհասնի օգոստոսի 17-ին՝ երկրի անկախության օրը:

Հնդկաստանում զավեշտակի դեպք է տեղի ունեցել: Մումբայի տեխնոլոգիական ինստիտուտում դասընթացի ժամանակ լսարան է մտել կով: Տեսանյութը տարածվել է համացանցում: Համալսարանը փորձել է պարզել, թե ինչպես է կովը հայտնվել լսարանում: Նախնական վարկածով՝ նա մտել է շենք՝ պաշտպանվելով անձրևից: